Իգդիրում գորշ գայլերը ներկայացնող «Ազգայանական շարժում» կուսակցությունը, հիմնվելով վստահված անձնանց տեղեկությունների վրա, բողոքարկել է ընտրության արդյունքները և պահանջել վերահաշվարկ 170 ընտրատեղամասերից 70-ում: Վերահաշվարկի արդյունքում քրդամետ «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության ձայններն ավելացել են 60 քվեով, իսկ «Ազգայանակ շարժում» կուսակցության ձայները՝ պակասել 45-ով: Այսպիսով՝ քրդամետ HDP-ի թեկնածուն՝ Յաշար Աքքուշը ստանում է 22 227 ձայն, իսկ ազգայնական Իսա Յաշար Թեզելը՝ 20 713 ձայն: Իգդիրում ընտրողների թիվը 56 116 է, ընտրությանը մասնակցել են 46 174 մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել