Panorama.am-ը գրում է․

«Տեղի է ունենում ինչ-որ անհեթեթություն, անհասկացություն է, այնպիսի պահ է, որ, չգիտեմ ինչու, Նազենի Ղարիբյանը որոշել է, որ ես անօրինական եմ նշանակվել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, արդեն նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը։

Նրա խոսքով, այդ մասին իրեն մշակույթի նախարարությունից ասում են վերջին 8-9 ամիսներին։

«Ես ասել եմ, որ սա իմ հարցը չէ։ Ինձ նշանակելու վերաբերյալ որոշում կայացրել է կառավարությունը, այնպես որ դուք խնդիր ունեք կառավարության հետ։ Կառավարությունը դատի տվեք, թող որոշի դատարանը՝ օրինական է, թե ոչ։ Իմ պայմանագիրը մշակույթի նախարարության հետ  օրինական է։ Ես որևէ մեկին չեմ խնդրել, այն էլ անօրինական ինձ նշանակել այդ պաշտոնի։ Դա իմ կյանքի նպատակը չի եղել։ Այստեղ ինչ-որ անհակասցություն կա, ակնհայտ է, ոչ լավ խորհրդականներ ունի»,- նշեց Կ. Օրբելյանը։

Նա ասաց, որ եթե անօրինական լիներ, իրեն դեռ 9 ամիս առաջ կազատեին.  «Նրանք սպասում էին,  որպեսզի ես ինքս գնամ։ Բայց ես ինքս չեմ գնա, որովհետև ինչպես կբացատրեմ կոլեկտիվին՝ ինչո՞ւ, ի՞նչ հիմքով։ Ես ասացի՝ կամ ինձ հանգիստ եք թողնում, կամ ազատում եք։ Նա որոշեց ազատել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել