Armenpress.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Եվրոպական Միությունն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդական առաքելությունն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և նրանք ամբողջությամբ առաջնորդում են այս գործընթացը: Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա մենք ամբողջությամբ աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,-ասաց Սվիտալսկին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանկարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն ենՌուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին ևԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել