Aysor.am-ը գրում է․

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նպաստների ուշացմանը

«Էս հարցը լուծե՞լ ենք», - աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվեց Փաշինյանը։

«Պարոն վարչապետ, ուշացումը մի քանի պատճառ ունի, տեխնիկական գործընթացների հետ է կապված, բայց վճարման ցուցակների կազմման աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետներում», - ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Վարչապետը հարցը կոնկրետացրեց։

«Այս պահին լուծվե՞լ է հարցը, բոլորը ստացե՞լ են», - ասաց վարչապետը։

Զարուհի Բաթոյանն էլ աևձագանքեց, որ օրենքով սահմանված կարգով Հայփոստը պետք է տրամադրի։

«Բոլոր տարծքներում սկսվել են վճարումները, բայց մենք խնդիր ունենք տեխնիկական», - ասաց նախարարը։

«Մենք երաշխավորվա՞ծ ենք, որ մյուս ամիս չեն լինի ուշացումներ», - հետաքրքրվեց վարչապետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել