Ոչ մեծ քանակությամբ դառը շոկոլադի ամենօրյա օգտագործումը կարող է կայունացնել բարձր զարկերակային ճնշումը։

Կոիմբրայի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնագետների հետազոտության համաձայն մեկ ամսվա ընթացքում օրական ընդամենը 20 գրամ շոկոլադ ուտելը կարող է իջեցնել ճնշումը։ Ընդ որում՝ լավագույն արդյունք է արձանագրվում 90 տոկոսանոց դառը շոկոլադ օգտագործելիս։ Դրա արդյունավետության գաղտնիքը հզոր հակաօքսիդանտների ֆլավոնոլների մեջ է։

Հետազոտությանը մասնակցել է 18-27 տարեկան 30 առողջ կամավոր։ Նրանցից յուրաքանչյուրն մեկ ամիս շարունակ ամեն օր 20 գրամ շոկոլադ է կերել։ Ընդ որում՝ փորձի մասնակիցների կեսն ուտում էր կակաոյի 55 տոկոս պարունակությամբ շոկոլադ, մյուս կեսը՝ 90 տոկոս։ Գիտնականները վերլուծել են կամավորների սրտի զարկերի հաճախականությունը, անոթների ճկունությունը և զարկերակը մինչև փորձը և դրա ավարտից երկու օր հետո։

Պարզվել է, որ զարկերակային ճնշման ցուցանիշները զգալիորեն բարելավվել են փորձի բոլոր մասնակիցների մոտ։ Սակայն նրանց մոտ, ովքեր կակաոյի ամենաբարձր պարունակությամբ շոկոլադ են կերել, սիստոլիկ ճնշումն իջել է սնդիկի սյան 3,5 միլիմետրով այն դեպքում, երբ մյուս խմբի մասնակիցների մոտ՝ 2,4 միլիմետրով։ Դիաստոլիկ ճնշումն իջել է 2,3 և 1,7 միլիմետրով համապատասխանաբար։

Բացի այդ՝ 90 տոկոսանոց շոկոլադ ուտող կամավորների մոտ սրտի զարկերի հաճախականության և ստամոքս-զարկերակային փոխգործակցության ավելի առողջ ցուցանիշներ են գրանցվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել