««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է կառավարության այլընտրանքային կառուցվածքի մասին իր օրենսդրական առաջարկը: Հետաքրքիր է, սակայն, փաստը, որ նախագիծը վերջնական տեսքի բերելու հարցում մեծ դերակատարում են ունեցել ՀՅԴ-ականները:

ԼՀԿ-ն առաջարկում է, որ երկու փոխվարչապետի փոխարեն լինեն երեքը, և այդ մեկն էլ պետք է վերահսկի Սփյուռքի ոլորտը և լի­նի Սփյուռքի և հայրենադարձության հարցերով փոխվարչապետ: 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տեսակետը ձևավորվել է ԼՀԿ պատգամավորների՝ ՀՅԴ ներկայացուցիչերի ու որոշ սփյուռքահայերի հետ քննարկումների արդյունքում: ԼՀԿ նախագահ էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ «Դաշնակցությունն» իրենց բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել, սակայն եղել են նա­և այնպիսինները, որոնք չեն ընդունվել: 

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն վերջերս փորձում է համագործակցել արտախորհրդարանական ընդդիմության, մասնավորապես՝ ՀՅԴ-ի հետ, և նրանց հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Հնարավոր է՝ ԼՀԿ առաջարկին միանա նաև ԱԺ ԲՀԿ խմբակցությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել