«Պետական վերահսկողական ծառայությունն իր գոյության այս մեկ տարվա ընթացքում ընդամենը բացա­հայտումների 7 դեպքի վերաբերյալ է գրություն ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազի՝ ԱԺ ներկայացրած 2018 թվականի գործունեության մասին հաղորդումից տեղեկացավ, որ Պետական վերահսկողական ծառայության դիմումնե­րի հիման վրա արդեն քրեական գործեր են հարուցվել: 

Դրանցից ամենաաղմկահարույցը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում հայտնաբերված դեպքն է՝ մոտ 600 մլն դրամ արժողության տրանսֆորմատորի անհետացման վերաբերյալ: Մյուս դեպքերը վերաբերում են ավելի մանր գործերի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել