Հազվագյուտ ժառանգական հիվանդության պատճառով արևի լույսը մահացու վտանգավոր է դարձել բրիտանական Քինգսթոն-ափոն-Հալ քաղաքի բնակիչ Ջոշուա Բարնֆաթերի համար՝ գրում է Daily Mirror-ը:

18 ամսականում հայտնաբերված քսերոդերմապիգմենտային մուտացիայի պատճառով Բարնֆաթերը փոքր տարիքից ստիպված է եղել թաքցնել մաշկը արևային ճառագայթներից: Չնայած նրան, որ տղամարդը մշտապես փակ հագուստ և պաշտպանիչ դիմակ է կրել, 30 տարեկանից հետո նրա մոտ սկսել են լուրջ բարդություններ առաջանալ:

2017 թվականին Ջոշուայի մոտ անգիոսարկոմա են հայտնաբերել, որը վտանգավոր չարորակ ուռուցք է: Անհրաժեշտ իմունոթերապիայի համար 100 հազար ֆունթ սթերլինգ է պահանջվել: Բարնֆաթերը միջոցների հավաքագրում է հայտարարել JustGiving կայքում, որին մասնակցել է ավելի քան հազար մարդ: Միջոցների երկու երրորդի հավաքագրումից հետո տղամարդը սկսել է բուժումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել