Biletix պորտալի կողմից անցկացված հարցման համաձայն՝ ռուս զբոսաշրջիկները հայտնվել են աշխարհի ամենաանբարեկիրթների շարքում: Ցանկում են նաև չինացի և ամերիկացի զբոսաշրջիկները:

Նման կարծիք են հայտնել ոչ միայն այլ երկրների բնակիչները, որոնք մասնակցել են միջազգային հարցումներին, այլև նրանց հայրենակիցները: Հարցվածների 44%-ը «Դուք ռուսներին հարգալից և բարեկիրթ զբոսաշրջիկներ համարու՞մ եք» հարցին բացասական պատասխան է տվել: Հակառակն է հայտարարել հարցվածների 33%-ը:

Հետաքրքիր է, որ աշխարհի շատ երկրներում այդպիսին են համարում ոչ միայն ռուսաստանցի, այլև չինացի զբոսաշրջիկներին: Եթե արտերկրում ռուսներին չեն սիրում հեռվից լողավազան թռչելու, ծխախոտի մնացորդը լողափի ավազի մեջ թաղելու և այլ սովորությունների համար, ապա չինացիներից դժգոհում են բարձրաձայն խոսելու և դանդաղ տեղաշարժվելու համար:

Իսկ ահա բարեկիրթ են համարվել Ճապոնիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից ժամանած զբոսաշրջիկները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել