Իսրայելում կինը 3-շաբաթյա հյութային սննդակարգից հետո հոսպիտալացվել է: Բժիշկները կարծում են, որ ուղեղին հասցված վնասը, ամենայն հավանականությամբ, անշրջելի է: Հոդվածը հրապարակված է The Sun-ում:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչն այլընտրանքային թերապևտի է դիմել: Նրան 21 օրվա ընթացքում թույլատրվել է միայն մրգահյութ և ջուր օգտագործել, ինչը, ըստ բժիշկների, հանգեցրել է օրգանիզմում աղի քանակի անհավասարակշռության: Կինը տեղափոխվել է Իսրայելի հիվանդանոցներից մեկը: Նրա կշիռը եղել է 40 կիլոգրամ: Կնոջ մոտ ջրային ինտոքսիկացիա է ախտորոշվել, ինչը ջրաէլեկտրոլիտային հավասարակշռության խախտում է, որին բնորոշ է արյան շիճուկում նատրիումի կոնցենտրացիայի նվազումը մինչև 135 մմոլ/լ: Բժիշկների խոսքերով՝ նատրիումը կարևոր է օրգանիզմի համար, քանի որ այն պատասխանատու է օրգանիզմի բջիջներում գտնվող հեղուկի մակարդակը կարգավորելու համար: Երբ աղի մակարդակը շատ ցածր է, հեղուկն անցնում է բջիջները, ինչից դրանք ուռչում են: Եթե դա տեղի է ունենում ուղեղում, ապա կյանքին սպառնացող հավանական վտանգ է հանդիսանում:

Կենտրոնական նյարդային համակարգի գլխավոր օրգանում հեղուկի գերբարձր կուտակումը կոչվում է ուղեղի այտուցվածություն, որը կարող է կենտրոնական նյարդային համակարգի դիսֆունկցիա առաջացնել: Սա սովորաբար տեղի է ունենում սպորտային մրցույթների ժամանակ, ինչպես նաև կարող է առաջանալ նման ծայրահեղ սննդակարգերի դեպքում, թեկուզև հազվադեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել