Panorama.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում որպես վկա, հարցաքննվում է։

Նա վկայի կարգավիճակ ունի «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի և Արթուր Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով:

Մեղադրական եզրակացության  համաձայն. «Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ մարտի 31-ին ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում անթաքույց արհամարանք դրսևորելով հասարակության նկատմամբ , «ԵԼՔ, դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7 փամփուշտներով լիցքավորված ինքնաշեն ակոսափող թմբուկավոր հրազեն հանդիսացող ատրճանակ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել