Մեծ շուքով հայտարարվեց, որ այս տարվա բյուջեն կգերակատարվի 40 միլիարդ դրամով։

Մի կողմ թողնենք այն հարցը, որ բյուջեն ոչ թե նպատակ է, այլ միջոց, և բացի այդ՝ եթե կառավարությունն անարդյունավետ է ու ոչ կոմպետենտ (իսկ այն այդպիսին է), ապա շատ ավելի վատ է, երբ այդ մարմինն ավելի շատ գումարներ տնօրինելու հնարավորություն է ստանում։

Ինչ մնում է 40 միլիարդով ավել փող հավաքելու կանխատեսմանը, ապա հարց է առաջանում, թե դա ինչի՞ և ո՞ւմ հաշվին է լինելու՝

– ուղղակի՞, թե՞ անուղղակի հարկերի,
– տնտեսական աճի՞, թե՞ հարկային վարչարարության,
– հաշվանցումային ու հաշվապահական աճպարարությա՞ն, թե՞ այլ եղանակով,
– բիզնես դաշտի բարելավմա՞ն, թե՞ դրամի արժեզրկման։

Սրանք հարցերի ոչ ամբողջական ցանկն են «40 միլիարդ դրամ» քարոզչական նյութի թեմայով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել