Ապրիլի 2-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի խորհուրդը հայազգի Արա Նաջարյանին քաղաքապետ է ընտրել: Այս մասին ասված է քաղաքապետարանի մամուլի հաղորդագրության մեջ:

Այս պաշտոնում Նաջարյանը կփոխարինի Զարեհ Սինանյանին, որը քաղաքապետ էր ընտրվել անցած տարվա ապրիլին մեկ տարի ժամկետով:

Նաջարյանը Գլենդելի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 4-րդ անգամ: Առաջին անգամ նա քաղաքապետի լիազորությունները ստանձնել է 2005թ.-ին:

Գլենդել քաղաքը գտնվում է Լոս Անջելեսի հյուսիսում: Քաղաքի բնակչությունը գերազանցում է 200 հազարը, որի մեկ երրորդից ավելին ազգությամբ հայեր են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել