Aysor.am-ը գրում է․

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը առաջարկում է անհապաղ կազմակերպել խորհրդարանական փակ քննարկում, որին ներկա պետք է լինեն Հայաստանի ու Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը, այդ մասին հայտարարել է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ժամեր անց Ալիևը հայտարարեց. «Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է պատերազմի առաջին փուլը, իսկ բանակցությունների նպատակը ադրբեջանական տարածքների ազատագրումն է»:
Ալիևը նաև հայտարարեց, որ բանակցային ֆորմատի փոփոխություն չի լինելու:

Սա, հիշեցնեմ, Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո:

Եվս մեկ դիտարկում. թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ վերջին շրջանում ադրբեջանական զինուժը նորից կիրառեց վաթսուն միլիմետրանոց ականանետ, որից ինը բեկորային ական արձակվեց Արցախի դիրքերի ուղղությամբ: Բացի դա, ադրբեջանական զինուժն օգտագործեց հաստոցավոր ավտոմատներ, նռնականետեր, ինչպես նաև գործի դրվեցին դիպուկահարները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել