Panorama.am-ը գրում է․

Մոսկվայում Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, նախօրեին տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հանդիպումը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում մասնավորապես ասել է.

«Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Եղբայրական ջերմ սիրով և առ Աստված աղոթքով ողջունում և կրկին շնորհավորում ենք Ձեզ` Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքական գահին Ձեր ընտրության 10-ամյակի առիթով: Ուրախ ենք վերստին գտնվելու Մոսկվայում և հանդիպելու Ձեզ` փոխանցելու քաջառողջ արևշատության և երկար ու արդյունաշատ գահակալության մեր եղբայրական բարեմաղթանքները: Մեր սրտագին աղոթքն է, որ Բարձրյալն Աստված Իր օրհնության ու խնամքի ներքո պահի Ձեզ, Ռուս Եկեղեցու հոգևորականաց ողջ դասին ու ռուս հավատավոր եղբայր ժողովրդին: Ուրախալի է տեսնել նաև, որ ՌԴ իշխանությանց և Ռուս Ուղղափառ եկեղեցու միջև հաստատված հարաբերությունները արգասավորվում են բարի արդյունքներով՝ ի նպաստ Ռուսիո հավատավոր ժողովրդի հոգևոր-եկեղեցական, հասարակական կյանքի առաջընթացի և պայծառության: Ձեր հովվապետության տարիներին Աստծո ողորմությամբ նշանակալի ձեռքբերումներ ու իրագործումներ են արձանագրվել քարոզչական առաքելության, կրթական, սոցիալական, եկեղեցաշինության և այլ բազում ոլորտներում: Ձերդ Սրբության առաքելության մեջ առաջնային տեղ են գրավում նաև Ձեր ջանքերը՝ հանուն ազգերի, Եկեղեցիների ու կրոնների միջև հարաբերությունների ու գործակցության զորացման:

Ցանկանում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել նաև մեկ դեպք: Վերջերս Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտվեց  դեռևս ամռանը չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, ով ունի հոգեկան խնդիրներ: Դատական այդ որոշումը կայացվեց մարդու իրավունքների բացահայտ խախտմամբ: Այս հարցում, նկատի ունենալով հոգևոր պետերիս նախորդիվ ունեցած փորձառությունը, դիմում ենք Ձերդ Սրբության միջնորդությանը Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանությանց առջև` միջազգային պարտավորությունների պահպանումով երիտասարդին վերադարձնելու իր ընտանիք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել