««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ կառավարության և Կենտրոնական բանկի մի­ջև ձեռք բերված պայմանա­վորվածության շրջանակում մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի մոտ 20 դրամով՝ հատելով 500 դրամի հոգե­բանական շեմը: 

Սա արվելու է արտահանումը խթանելու ծրագրի շրջանակում, չնայած պարզ է, որ դրամի արժեզր­կումը հանգեցնելու է գնաճի և բնակչության իրական եկամուտների նվազեցման: Բայց գնաճից կարող է օգտ­վել կառավարությունը՝ մե­ծացնելով բյուջետային մուտ­քերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարա­րել էր, որ այս տարվա բյուջետային մուտքերը կարող են 40 մլրդ դրամով գերազանցել բյուջեով նախատեսվածը, և ըստ ամենայնի՝ նման տպա­վորիչ արդյունքն ապահովվե­լու է գնաճի հաշվին»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել