Operativ.am-ը գրում է․

Ամերիկյան վարչակազմը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։ Այս մասին վարչակազմի ներկայացուցիչներից մեկն ասել է Reuters գործակալությանը։

Աղբյուրի համաձայն՝ ամերիկյան կողմը մտադիր է նոր պատժամիջոցները սահմանել նախորդ տարի ԱՄՆ կողմից Իրանի հետ բազմակողմ համաձայնությունը լքելու «տարեդարձի» օրը։ Դա, ըստ պաշտոնյայի, թույլ կտա շարունակել ճնշումները։

«Մենք ուզում ենք, որ բիզնեսները շարունակեն մտածել, որ Իրանում գործարարությամբ զբաղվելը ահավոր միտք է այս պահին»,- ասել է պաշտոնյան։

Այսօր ԱՄՆ կողմից մինչև հիմա Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների գրառման մեջ ԻԻՀ ԱԳ նախարարը դրանք անվանել է «ոչ միայն տնտեսական պատերազմ, այլև տնտեսական ահաբեկչություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել