Operativ.am-ը գրում է․

Գերմանիայում վթարի է ենթարկվել 35 ուղևոր տեղափոխող ավտոբուսը: Դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան, Պադերբորն քաղաքի մերձակայքում: Ուղևորների մեծ մասը երեխաներ են: Հաղորդվում է, որ ավտոբուսը դուրս է եկել երթուղուց և հարվածել է ծառին: Մարմնական վնասվածք է ստացել 30 մարդ: Նրանցից երկուսը, որոնք առավել ծանր վնասվածքներ են ստացել, փրկարարական ծառայության ինքնաթիռով են տեղափոխվել հիվանդանոց:

Վարորդը չի տուժել: Նրա արյան նմուշը վերցվել է ալկոհոլի կամ թմրանյութի առկայության ստուգման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել