Armlur.am-ը գրում է․

ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Մենուա Սողոմոնյանն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2004-2007 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 2007 թ.  պաշտպանել է «Հայ-բրիտանական հարաբերությունները 1991-2000 թթ.» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը 2007 – 2008 թթ. որպես դասախոս աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի պատմության ամբիոնում, իսկ 2008 -2015 թթ. եղել է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասիստենտ: 2008 -2011 թթ. աշխատել է որպես Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2011 թ.-ից եղել է ԵՊՀ գիտական քարտուղարը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել