Aysor.am-ը գրում է․

Մենք մշտապես մարզերում ենք և ականատես ենք լինում դպրոցների անմխիթար վիճակին։ Առկա են լրջագույն խնդիրներ, որոնք չեն կարող բացասական ազդեցություն չունենալ կրթության որակի վրա, «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Անդրադառնալով շրջանների մի շարք դպրոցների սեյսմակայունության խնդրին՝ նա նշեց, որ լրջագույն այդպիսի խնդիր ունի շուրջ 400 դպրոց։

Նախարարի խոսքով՝ դպրոցների ֆիզիկական վիճակը լրջագույն խնդիր է, լրջագույն կրթական խնդիր են նաև կոմպլեկտավորված դասարնները, որտեղ տարբեր տարիքային խմբերի աշակերտներ են հավաքված։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել