«Երկրի թիվ մեկ քաղաքական ինստի­տուտը՝ խորհրդարանի շենքը, վե­րածվել է «կոմունալկայի»: Թվում էր, որ այստեղ հավաքված տիկնայք և պարո­նայք օրենսդիրները պետք է զբաղվեն լուրջ աշխատանքով, սակայն տպավո­րությունը բոլորովին այլ է: 

Նորաթուխ օրենսդիրներն իրենց զգում են, ինչպես հանրակացարանում, երբեմն անգամ նրանց սենյակներից լսվող կչկչոցներից ու հռհռոցներից անգամ ԱԺ աշխատա­կիցներն ու լրագրող­ներն են վեր թռնում: 

Պատկերացրեք, օրի­նակ, որ ԱԺ մարդու իրա­վունքների պաշտպա­նության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունում է որևէ դեսպանի կամ ար­տասահմանյան հյուրի հանձնաժողո­վում, իսկ ոչ հեռու սենյակում գտնվող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամա­վոր, երկրի առաջին աներձագ Հրաչյա Հակոբյանի սենյակում քեֆ-ուրախություն է այն աստիճան, որ ամբողջ մի­ջանցքում իր և օգնականների ձայներն են թևածում: 

Սակայն սա դեռ ամենը չէ, «կոմունալկա» հիշեցնող միջանցքնե­րում էլ հաճախ «կուչկված» իշխող քա­ղաքական ուժի տղերքն են, որոնք սկսում են դեսից-դենից «գյալաջի» անել ու հռհռալ: Այսպես էլ անցնում են օրերը Ազգային ժողովում՝ կյանքը ուրախ, ապ­րուստը՝ ձրի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել