«Չնայած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը մարտի 21-ից մուտք է արվել Ազգային ժողով, սակայն մինչև այժմ այն որևէ հանձնաժողովում չի քննարկվել: 

Ավելին՝ դեռ պատգամավորներն էլ հստակ չգիտեն, թե երբ է նախագիծը քննարկվելու: Մասնավոր զրույցներում պատգա­մավորներից շատերը ենթադրում էին, թե այդ նախագիծը պետք է որ քննարկվի ապրիլի 15-ին մեկնարկող քառօրյայում, սակայն մինչ այժմ էլ որևէ հանձնաժողովի նախագծերի բաժնում այն ընդգրկված չէ: 

«Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատգամավորները կամուկացի մեջ են, թե ինչպես դասավորեն իրենց հնարավոր գործուղումները, որպեսզի և հանձնաժողովում, և ԱԺ նիստում այդ քննարկմանը մասնակ­ցեն: 

Ընդ որում, խոսքն ընդդիմադիր պատգամավորների մասին է, որոնք ամեն գնով որոշել են ներկա լինել նախագծի քննարկմանը, քանի որ շատ հարցերում համաձայն չեն և պատրաստվում են օգտագործել առի­թը քննադատելու համար: Այնպես որ, նախագծի քննարկումը թեժ է անցնելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել