Armlur.am-ը գրում է.

Անդրադառնալով Աննա Հակոբյանի «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի գործունեությանը՝ ծխախոտի ինդուստրիայից բարեգործությանը ուղղված քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության ծրագրին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այդ նախաձեռնությունը համարեց անթույլատրելի: Արսեն Թորոսյանը նշել է, որ համաշխարհային շատ մեծ հակաքաղկցկեղային միությունները նշում են, որ որևէ կերպ չի կարելի համագործակցել ծխախոտային ինդուստրիայի հետ և ակնկալել որևէ գումար, որպեսզի չբարձրացվի դրանց դրական վարկանիշը. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հատուկ հայտարարություն է ուղարկել երկրի ղեկավարներին, այդ թվում՝ նաև մեր երկրի, որով կոչ է արել չհամագործակցել որևէ ծխախոտային ինդուստրիայի ֆինանսական ծրագրերին»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել