Operativ.am-ը գրում է.

Մոսկովյան իշխանությունները կալանավորել են տաքսու 18 վարորդների, որոնք հետախուզման մեջ են եղել՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ ՆԳՆ-ում հայտնել են, որ օպերատիվ-պրոֆիլակտիկ միջոցառումների 
համալիրը Մոսկվայում անցկացվել է մարտի 20-29-ը։ Դրա նպատակը ուղեւորների 
փոխադրման ժամանակ, օրենսդրության պահանջներին համապատասխան, անվտանգության
ապահովումն է, միգրացիոն խախտումների հայտնաբերումն ու կանխումը։

Նշվում է, որ Մոսկվայի տարածքում ստուգվել է 11 393 տաքսու վարորդ, 
որոնցից հաշվառված է 3698-ը։ Ոստիկանության աշխատակիցների կողմից կազմվել է
վարորդների հանդեպ 54 758 արձանագրություն, որոնցից 898-ը միգրացիոն 
օրենսդրության խախտման ահամար վարչական պատասխանատվության կենթարկվեն։

«Օպերատիվ-պրոֆիլակտիկ միջոցառումների անցկացման շրջանակներում 
կալանավորվել է տաքսու 18 վարորդ, որոնք հետախուզման մեջ են գտնվում։ 
Հայտնաբերվել է 31 եւ բացահայտվել 43 հանցագործություն, որոնք իրականացվել 
են տաքսու վարորդների կողմից»,- հայտարարել են հաստատությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել