Operativ.am-ը գրում է.

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեաթերթիկների 90.08 %-ի հաշվարկի արդյունքները: Նոր հրապարակված արդյունքները, սակայն, չեն փոխել ավելի վաղ ներկայացված պատկերը:

Interfax-ի փոխանցմամբ՝ նախագահական ընտրություններում առաջատարը երգիծաբան Վլադիմիր Զելենսկին է: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 30.26%-ը:

Զելենսկիին գրեթե երկու անգամ զիջում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 15.99%-ը:

Ինչպես հաղորդում է Ուկրաինայի ԿԸՀ-ն, երրորդ տեղում «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն է՝ ձայների 13.35%-ով: Իսկ «Հանուն կյանքի» ընդդիմադիր բլոկի թեկնածու Յուրի Բոյկոյի օգտին է քվեարկել ընտրողների 11.53%-ը:

Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 1.18%-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն կմասնակցեն ընտրությունների երկրորդ փուլին, որը կկայանա ապրիլի 21-ին: Պորոշենկոն բավականին մարտական է տրամադրված երկրորդ փուլին: Ընտրություններից հետո իր աջակիցների առջև ելույթի ժամանակ Պորոշենկոն հայտարարել է Ղրիմը և Դոնբասը վերադարձնելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել