Panorama.am-ը գրում է.

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը ԳԱԱ տարեկան ժողովից հետո չի պատրաստվում որևէ ծրագիր ներկայացնել կառավարությանը մի պարզ պատճառով՝ նա չգիտե, թե պետության համար որո՞նք են առաջնահերթությունները։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես կարող եմ ասել, թե ինչ է ուզում պետությունը կամ կառավարությունը գիտությունից: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր և հույս ունենք, որ Հայաստանում գիտությունը, գիտական պոտենցիալը, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիան ողջ թափով կսպասարկեն քաղաքական այս տեսլականը»։
Պիպոյանն ընդգծում է՝ սննդի  անվտանգության ոլորտում  գիտությունն ունի շատ կարևոր դեր և նշանակություն։
«Բայց մենք ունենք առաջնահերթությունների խնդիր, օրինակ, այդ ներկայացվող ծրագրերը ո՞ր խնդիրներին պետք է ուղղված լինեն։ Եթե արտահանմանն է ուղղված, ուրեմն ծրագիրը պետք է լինի այլ կերպ։ Եթե միջազգային փորձից ենք խոսում, ապա պետությունն ասում է՝ սրանք են իմ առաջնահերթությունները ու դրանց համապատասխան գիտնականները ներկայացնում են իրենց ծրագրերը»,-ներկայացնում է Պիպոյանը։
Նա հիմա չգիտի, թե իրենց ծրագրերը որ ոլորտին են պետք։ Թվարկում է՝  կարող են ծրագիր ներկայացնել գյուղատնտեսության, ռիսկերի շղթայի գնահատման, սննդամթերքի անվտանգության, հանրային առողջապահական, արտահանման ոլորտներում։

«Գերատեսչությունները պետք է հստակ իմանան, թե գիտնականն ծրագրերում ի՞նչ դեր և նշանակություն ունի։ Փոքր ռեսուրս ունեցող Հայաստանում կա նաև ռեսուրսների ճիշտ բաշխման խնդիր»,-ընդգծում է նա։
Նա մի օրինակ է բերում. մոնիթորինգային ծրագրերի համար ընտրված են կաթ-կաթնամթերքն ու միս-մսամթերքը, այն դեպքում, երբ միայն հացի սպառումը շատ ավելի մեծ տոկոս է կազմում, քան կաթն ու միսը միասին վերցրած։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել