Aysor.am-ը գրում է.

ՏԻՄ ընտրություններն Էրդողանի համար շատ մեծ կարևորություն ունեն, քանի որ նա ինքը քաղաքականություն մուտք է գործել ՏԻՄ ընտրությունների միջոցով՝ դառնալով Ստամբուլի քաղաքապետ։ Ընդհանուր առմամբ, այս ընտրությունները Թուրքիայում գերքաղաքականացված էին և հաճախ դուրս էին գալիս զուտ տեղական ինքնակառավարման տարբեր խնդիրները կանոնակարգելու սահմաններից, Aysor.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով երեկ այդ երկրում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյուքններին։

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է Ստամբուլին, այստեղ խնդիրը մի փոքր հստակ չէ, քանի որ իշխող կուսակցությունը բողոքարկել է ընտրությունների արդյունքը՝ հույս ունենալով, որ ձայների վերահաշվարկի պարագայում հաղթանակն իր կողմը կլինի։
Իսկ ահա Անկարայի դեպքում իշխանության ներկայացուցչի պարտությունը, ըստ Մելքոնյանի, պետք է դիտարկել երկու տեսանկյուններից։
«Անկարան հանրապետական Թուրքիայի մայրաքաղաքն է և ասոցացվում է Քեմալ Աթաթուրքի, աշխարհիկության հետ։ Իսկ աշխարհիկությունն ու Աթաթուրքն այս իշխանության կողմից, ըստ էության, չընդունված գաղափարներ են, և եթե գաղափարախոսական ենթատեքստ տեսնենք, ապա Աթաթուրքի քաղաքը մերժեց իսլամամետ ուժին», - ասաց թուրքագետը։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ մի շարք բնակավայրերում Ժողովրդահանրապետական կուսակցությունն ունի ավանդական ներկայություն, և այդ վայրերից մեկն էլ հենց մայրաքաղաք Անկարան է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել