Աբերիստուիթի և Բելֆաստի համալսարանների գիտնականներն ապացուցել են, որ Արևի մագնիսական դաշտը 10 անգամ ավելի ուժեղ է, քան հայտարարվում էր նախկին ուսումնասիրություններում: Նախկինում ճշգրիտ չափումներ իրականացնել չէր ստացվում սարքերի անբավարար լինելու և աստղի մթնոլորտից ստացվող թույլ ազդանշանների պատճառով:

Դոկտոր Կուրիձեն աստղադիտակի միջոցով արևային հզոր բռնկումն ուսումնասիրել է Կանարյան կղզիներում տեղակայված Ռոքե-դե-լոս-Մուչասոս աստղադիտարանում: Բարենպաստ պայմանները հնարավորություն են տվել ճշգրիտ որոշելու դրա ուժը և փոխելու աստղի մթնոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին պատկերացումները: Դեռ ոչ ոք չի հաջողվել այդպիսի ճշգրտությամբ չափել Արեգակի թագի և կորոնալ խոռոչների մագնիսական դաշտը:

Երկրի չափերը լայնությամբ 109 անգամ գերազանցող Արեգակի թագը, մոլորակից միլիոնավոր կիլոմետր հեռավորության վրա է: Մոլորակի մթնոլորում կուտակվող էներգիայի արտանետումից առաջացող պայծառ բռնկումներն էլ հենց առաջացնում են Հյուսիսափայլը և փոթորիկները: Մագնիսական դաշտերը 100 անգամ թույլ են ՄՌՏ-սկաների լիցքերից, սակայն դրանք պատասխանատու են արևային պլազմայի պահպանման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել