Կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը հնարավոր կլինի կանխել առաջիկա տարիներին, ալկոհոլի կանոնավոր օգտագործումից հրաժարվելու և մարմնի քաշը նորմայի սահմաններում պահելու դեպքում: Այսպիսի եզրահանգման են եկել ավստրալացի գիտնականներն ավելի քան 200 հազար կանանց մասնակցությամբ վեց կոհորտ հետազոտությունների արդյունքում, գրում է Medicalxpress-ը:

«Մենք հայտնաբերեցինք, որ ժամանակակից ճարպակալման մակարդակը ապագայում կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելված դեպքերի մեծ մասի պատճառ կարող է հանդիսանալ՝ առաջիկա տասնամյակում կրծքագեղձի քաղցկեղի 17.5 հազար դեպքեր: Ալկոհոլին բաժին է հասնում 11.6 հազար դեպք»,- նշել է դոկտոր Մարիթ Լաակսոնեն:

Ավստրալացի հետազոտողների կարծիքով, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը մեծանում է օրական միայն մեկ ալկոհոլային խմիչք օգտագործելու դեպքում:

Բացի այդ՝ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման 7%-ի դեպքում ազդում է մենոպաուզայի շրջանում 5 և ավելի տարի հորմոնային թերապիա ընդունելը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների Անդերսոնի անվան ուռուցքաբանության կենտրոնի գիտնականները հայտարարել էին, որ շաքարի մեծ քանակության օգտագործումը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել