Բերկլիի Ռոչեսթերի և Կալիֆոռնիայի համալսարանների հետազոտողները եզրակացրել են, որ որոշակի լեզվով խոսելու և հասկանալու ունակությունը մարդկային ուղեղում ավելի շատ տեղ չի զբաղեցնում, քան լուսանկարը՝ մոտ 1.56 մեգաբայթ:

Գիտնականները մաթեմատիկական մոդել են մշակել, որի միջոցով գնահատել են այս կամ այն լեզվական տեղեկատվության տեղեկատվական բովանդակությունը: Մասնավորապես, անգլերեն լեզվի բոլոր բառատեխնիկական կանոնները մոտ 700 բիթ են զբաղեցնում:

Միջին անգլիախոսի բառացանկը 40 հազար բառ է կազմում, որը հիշելու համար 400 հազար բիթ է պահանջվում: Փորձագետները ևս 12 միլիոն բիթ են հատկացնում իմաստային և ասոցիատիվ կապերի պահպանման համար, 8 հազար բիթ՝ հնչյունների հաճախականության իմացության համար:

Ընդհանուր առմամբ ստացվում է 1.56 մեգաբայթ՝ ըստ Royal Society Open Science ամսագրում հրապարակված զեկույցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել