Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկնաբանել է այն փաստը, որ կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուները Լիոնել Մեսիին համեմատում են Աստծո հետ, հաղորդում է «Սովետսկի սպորտը»:

Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը բարձր է գնահատել հարձակվողի գործողությունները դաշտում:

Image result for Папа Римский отказался называть Месси богом

«Մարդիկ ասում են, որ Մեսին աստված է: Տեսականորեն դա սրբապղծություն է: Չի կարելի նման բան ասել կամ հավատալ դրան: Ես, օրինակ, չեմ հավատում: Նրանք կարող են Մեսիին համեմատել Աստծո հետ որպես հիացմունքի նշան, բայց պետք չէ երկրպագել նրան: Մեսին շատ լավն է, բայց նա Աստված չէ»,- պապի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնի է որպես ֆուտբոլի մեծ սիրահար: Նա արգենտինական «Սան Լորենցոյի» երկրպագու է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել