Վաղենակի յուղն այն յուղերի թվին է պատկանում, որոնք պետք է միշտ ունենալ տանը։ Այն ունիվերսալ է և կարող է կիրառվել ինչպես կոսմետիկ, այնպես էլ բուժական նպատակներով։

Այսօր ներկայացնում ենք վաղենակի ծաղիկների յուղի գլխավոր հատկությունները։

Մաշկը վերականգնող

Վաղենակը փափկեցնում է մաշկը։ Նույնիսկ ամենաչորացած հատվածներում մաշկը կփափկի, եթե վաղենակի յուղ քսեք։ Եթե հաճախ եք աշխատում ցրտին կամ քիմիական նյութերով, ապա մաշկի վնասված մասերին վաղենակի յուղ քսեք։ Հենց վերքերը լավացնելու հատկության շնորհիվ է վաղենակը հատկապես էֆեկտիվ մաշկային հիվանդությունների դեպքում, այնպիսիք, ինչպիսիք են խոցերը, էկզեմաները և կապտուկները։

Հակաբորբոքային

Յուղը հրաշալի կերպով օգնում է պզուկների դեմ։ Այն ուժեղ սեդատիվ էֆեկտ ունի, որն արագ կերպով ազդում է գրգռվածության և կարմրության դեպքում։ Վաղենակի յուղն արագ ներծծվում է, իսկ մնացորդները կարելի է անձեռոցիկով հանել։

Հորմոնալ

Վաղենակի ծաղիկների յուղը հզոր, բայց բնական հորմոնալ միջոց է, որը հատկապես կարևոր է կանանց համար։ Այն կարգավորում է ինչպես ընդհանուր հորմոնալ ֆոնը, այնպես էլ վերականգնում է դաշտանային խախտված ցիկլը։Related image

Հանգստացնող

Յուղը կարող է նաև որպես հակադեպրեսանտ ազդել։ Օրինակ՝ ուժեղ սթրեսի ժամանակ փորձեք մի քանի կաթիլ ավելացնել բուրալամպի կամ տաք վաննայի մեջ։ Սեդատիվ էֆեկտը հրաշալի դրսևորվում է տաքանալու և ինհալյացիայի դեպքում։

Վաղենակի յուղը հատկապես օգտակար է մազերի համար։ Այն վերացնում է մազերի կարմրությունները և արագացնում է մազերի աճը։ Այն հրաշալի միջոց է նաև թեփի դեմ։

Այս յուղը պատրաստելը շատ հեշտ է։ Դրա համար մի քանի ճաշի գդալ այս ծաղիկներից խյուս պատրաստեք և վրան մի բաժակ ցանկացած բուսայուղ լցրեք։ Ցանկալի է ձիթայուղ կամ կոկոսի յուղ լցնել։ Թրմվում է այս ամենը երկու շաբաթվա ընթացքում, որից հետո արդեն քամվում և օգտագործվում է ըստ անհրաժեշտության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել