Չինացիները կրկին մոլորակում առաջինն են: Նրանք որոշել են առաջադեմ մասնագիտությունն ուսանել սովորական ուսանողներին:

Շուտով համաշխարհային աշխատանքային շուկան համալրվելու է այս առաջադեմ ոլորտի հարյուրավոր չինացի մասնագետներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի կրթության նախարարությանը:

Նոր մասնագիտությունը կմեկնարկի Չինաստանի 35 բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ Պեկինի գիտատեխնիկական համալսարանում, Պեկինի տրանսպորտային համալսարանում, Շանհայի Թունցզի համալսարանում և երկրի այլ բուհերում:

Չինաստանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում արհեստական բանականությանը, քանի որ այս ոլորտում մեծ տնտեսական ներուժ են տեսնում: Իսկ արհեստական ինտելեկտի մշակման միջոցով մեծ գումարներ վաստակելու համար անհրաժեշտ է սեփական մասնագետներն ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել