Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ֆինանսների նախարարությունն ինքնազբաղված և ընտանեկան ձեռնարկատիրական սուբյեկտներին օր առաջ ավելի լայն միջավայրում գործելու հնարավորություն տալու համար սահմանում է միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Ինքնազբաղված և ընտանեկան ձեռնարկատիրական սուբյեկտների համար առաջարկում ենք 9 և 18 մլն դրամ շեմերը համապատասխանաբար փոխարինել 24 մլն դրամ շեմով` նույնիսկ 2019-ի համար, թեև հարկային համակարգերի փոփոխությունը նախատեսվում է 2020-ի հունվարի 1-ից: Ինչո՞ւ ենք ինքնազբաղված անձանց և ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգերում նորից առաջարկում շեմի բարձրացում. քանի որ եղել են քաղաքական հայտարարություններ և հանձնառություն, որ մենք օր առաջ միկրոձեռնարկատիրությանը հնարավորության տանք գործելու ավելի լայն միջավայրում»,-ասաց Պողոսյանն ու շեշտեց` առաջարկում են 2019-ի համար էլ այդ շեմը բարձրացնել 24 մլն դրամ:

Նա նկատեց, որ այնուհետև, երբ օրենքը կընդունվի, և կսահմանվի միկրոձեռանարկատիրության հարկման արտոնյալ համակարգ` 24 մլն դրամ իրացման շրջանառության շեմով, արդեն կունենանք ավելի ստանդարտ կարգավորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել