Yerkir.am-ը գրում է․

ԱԺ-ի կարևոր քվեարկության մասին: Վերոնշյալ հարցերին պատասխանելով` Մակունցը նախ նշեց, որ խմբակցությունում պարբերաբար խորհրդակցական հանդիպումներ են տեղի ունենում, ապա հաստատեց` այս անգամ հանդիպումը վերաբերում էր Արցախ այցին: «Մենք որպես պատվիրակություն տեղեկացնում էինք թե ինչ է տեղի ունեցել, և մյուս պատգամավորներին էինք ներկայացնում մանրամասները: Ինչ վերաբերում է քվեարկության հարցում տեղի ունեցած խնդրին` ասեմ, որ դա զուտ տեխնիկական է եղել: Տրամաբանական չէ որ առաջին ընթերցմամբ միաձայն քվեարկությունից հետո, երկրորդ ընթեցման ժամանակ հարցը չցանկանայինք անցկացնել»,- մեկնեց նա` ընդգծելով, որ կարևոր էր հենց ուրբաթ օրն Արցախում լինելը, երբ Վիեննայում զուգահեռ ընթանում էր Փաշինյան-Ալիև հանդիպումը:

Արցախ այցելությունը, ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, ենթադրում էր ԱԺ-ի օրենսդիրի, հայկակակն երկու պետությունների խորհրդարաններում ձևավորված հանձնաժողովների ու Արցախի նախագահի հետ հանդիպում:

«Սա, ըստ թության, մեր առաջին պաշտոնական այցն էր Արցախ: Նախանական որոշ հանձնաժողովների հետ պայմանավորվածություներ կան հետագյում աշխատելու հետ կապված: Մեզ համար չափազանց կարևոր էր ապահովել միասնականության շարունակությունն, ու այդ դինամիկան չպետք է նվազի»,- հավելեց բանախոսը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել