Panorama.am-ը գրում է․

Հանրապետության տարածքում մի քանի օր է, ինչ տեղումները չեն դադարում։ ԱԻ նախարարության կանխատեսումների համաձայն, ցիկլոնը դեռ կակտիվանա։ 

Գյուղացիները սրտնեղած են, ծառերը ծաղկել են, անձրևների պատճառով փոշոտում չի լինի, ծիրանն էլ քիչ կլինի։ Գյուղատնտեսության նախարարությունում ավելի լավատես են։ Հույս ունեն, տեղումների հետևանքով բերքը չի տուժի։

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, տեղումներն ավելի շատ ուրախացնում են, քան մտահոգում, դրանց շնորհիվ ջրամբարներում ջուր կկուտակվի։

«Գյուղատնտեսական տարին մոտ երկու շաբաթով այս տարի առաջ է։ Առատ տեղումներն ու ջերմաստիճանի նվազումը թույլ տվեցին, որ այն լինի բազմամյա միջին հատվածի շրջանակում»,-ասաց փոխնախարարը։

Պետրոսյանի խոսքով, Արարատի մարզի ցածրադիր հատվածներում ծիրանենին 70 տոկոսով ծաղկել է, առանձին հատվածներում նույնիսկ 100 տոկոսով։ Արամվիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում ավելի քան 70 տոկոսով ծաղկած է, Բաղրամյանի ու Հոկտեմբերյանի շրջաններում դեռ ծաղկում չկա, նախալեռնային գոտիներում ծաղկումը կլինի առնվազն 7-10 օրում։ Ծիրանենից հետո կծաղկեն նշենիները, հոնենիները։

«Որոշակի խնդիրներ կան ծառերի փոշոտման համար, քանի որ ամենալավ փոշոտումն իրականացվում է  մեղուների միջոցով։ Սակայն ցածր ջերմաստիճանի ու հարաբերական խոնավության պայմաններում մեղուների թռիչքը դադարում է։ Մեղուների բացակայության պայմաններում փոշոտումը շատ դանդաղ է ընթանում, երբեմն էլ բացակայում է»,-մտահոգություն է հայտնում նախարարության պաշտոնյան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել