Փաշինյանի՝ այսօրվա ուղիղ եթերից տպավորություն է ստեղծվում, որ մենք ակնկալում էինք, թե Հայաստանում կայացած հեղափոխության ընթացքում պետք է բանակցային գործընթացում իրողություններ փոխվեին, իսկ ավելի ճիշտ՝ Ալիևը ձեռագիր փոխեր: 

Նման ակնկալիքներ ունենալը միամտություն է, իսկ իշխանությունների զարմանքը նույնիսկ վախեցնում է: Պետք է միշտ հաշվի առնենք, որ Ադրբեջանի իշխանությունները նույնն են, ոչինչ չի փոխվել՝ անկախ դռների հետևում կեղծ ժպիտներից ու հայտարարություններից, թե իբր «այ հիմա տես՝ երկուսով ինչ լավ ամեն ինչ կլուծենք»։

Ալիևի անկեղծ խոստմանն ու բանավոր պայմանավորվածություններին հավատալն էլ նույնչափ միամիտ է: Ինչո՞ւ են կատարվում Դուշանբեի պայմանավորվածությունները։ Շատ պարզ պատճառով. այդպես Ալիևը օգտվում է Սարգսյանի անվան հետ ասոցացվող «հին անվանումներից ձերբազատվելու» Փաշինյանի ձգտումից և ազատվում է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, որոնք միջազգային երաշխիքներ և հստակ գործող մեխանիզմներ էին ենթադրում օդում տրված խոստման փոխարեն: 

Բոլոր հարցերում չէ, որ արժե առաջնորդվել հեղափոխության տրամաբանությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել