168.am-ը գրում է․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպայի երկրներին կոչ է արել ընդհանուր դիրքորոշում մշակել առեւտրական հարցերում, այլ ոչ թե ձեռնարկել միակողմանի, ազգային քայլեր: Այս մասին նա հայտարարել է մարտի 31-ին՝ բացելով Հանովերի արդյունաբերական տոնավաճառ-ցուցահանդեսը: Արարարողությունը հեռարձակվել է ստուգատեսի կայքում։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են փոխվում խաղի կանոնները,- ասել է նա:- Մենք պետք է գտնենք շատ կարեւոր հարցերի պատասխանները, եւ դրանք չպետք է լինեն ազգային պատասխաններ, այլ պետք Է լինեն եվրոպական պատասխաններ»: «Մենք՝ եվրոպացիներս, պետք է գործենք միահամուռ, գտնենք ընդհանուր դիրքորոշում»,- ընդգծել է Մերկելը:

«Հովանավորությունը վերջին հաշվով վնասակար է բոլորի համար»,- գտնում է կանցլերը: Նրա կարծիքով՝ մուլտիլատերալիզմն առեւտրական քաղաքականության մեջ «մնում է լավագույն լուծումը»: «Ես մնում եմ բաց շուկաների եւ ազատ առեւտրի ակտիվ կողմնակիցը,- նշել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:- Պետությունը երբեք չպետք է կարծի, թե ինքը լավագույն ձեռնարկիչն է»:

Այս տարի Հանովերի ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 6 հազար ցուցորդ: Գործընկեր-երկիր է հանդես գալիս Շվեդիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել