Aysor.am-ը գրում է․

ԼՂ հարցով բանակցությունները առավել արդյունավետ դարձնելու համար մենք պետք է մոռանանք հին ու կրկնվող տեքստերը, որոնք ցույց են տվել իրենց անարդյունավետությունը, Facebook-յան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ պետք է նոր մոտեցումներով մոտենալ բանակցություններին։

«Վիեննայի բանակցություններին գնացել էինք Ստեփանակերտի օրակարգով, ինչը նախանշել էի Արցախի ու Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ու այդ նիստում ես ասել էի, որ մեզ համար շատ կարևոր է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացում», - ասաց նա։

ՀՀ վարչապետը շեշտեց, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության պահանջ ու քմահաճույք չէ, այլ՝ գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր։

«Ղարաբաղի մասնակցությունը շեշտելով՝ մենք ընդհանրապես ֆորմատի փոփոխության հարց չենք դրել, համանախագահության ներքո բանակցության ֆորմատը կասկածի տակ չէ», - ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ Վիեննայում քննարկվել է ԼՂ մասնակության հարցը։

«Մենք լրջորեն փաստարկել ենք այս տեսակետը, կողմերը եկե՞լ են համաձայնության, իհարկե չեն եկել, բայց այդ հարցը քննարկումից դուրս չի եկել, քննարկումները մենք պետք է շարունակենք», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել