Aysor.am-ը գրում է․

Եկել է ժամանակը, որ վերջապես մեր ձայնը լսեն, կառավարության շենքի դիմաց մեկնարկած ակցիայի ժամանակ Aysor.am-ի թղթակցին ասաց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը։

«Վստահ ենք, որ այս հարցը դրական լուծում կստանա, որովհետև Կոնստանտին Օրբելյանն այս պահին մի մարդ է, որն անհրաժեշտ է Օպերային թատրոնին։ Մենք այստեղ ոչ թե քաղաքական հարց ենք բարձրացնում, այլ՝ մշակութային։ Բոլորս այս պահին սատարում ենք մշակույթին և արվեստի մարդուն», - ասաց Արմեն Էլբակյանը։

Այսօր առավոտից Կառավարության շենքի դիմաց մեկնարկել է Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմի բողոքի ակցիան՝ ի աջակցություն թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի։

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարՄհեր Մկրտչյանի խոսքով՝ ուղղակի մի կետ է գալիս, որ մշակույթի ոլորտում ակնկալում են խելացի քայլեր։

«Մի կետ է գալիս, որ հիմարություններին կողքից նայել չի կարելի։ Մենք կարող ենք անվերջ իրար հետ խոսելով ձեռք առնել, բայց մի գիծ է գալիս, որից հետո պետք է դիմադրել», - ասաց Մհեր Մկրտչյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել