Մարտի 26-ին Նիկոլն ԱԺ-ում, ինչպես միշտ, շատ ինքնավստահ դեմքի արտահայտություն ընդունելով, ասաց, որ, տարվա առաջին 3 ամիսների արդյունքները վերլուծելով, նա հանգել է այն եզրակացության, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարեն առնվազն 40 միլիարդ դրամով, ու պնդեց, որ արդյունքներն աննախադեպ կլինեն, քանի որ նախկինում պետբյուջեն չի գերակատարվել:

Բնական է, շատերիդ մոտ պիտի հարց առաջանար` Նիկոլը ե՞րբ հաշվել սովորեց, որ հլը մի բան էլ կանխատեսում է ու եզրակացնում: Ու ճիշտ եք, չի սովորել, իր օգնականները տեքստ են գրել, սա էլ կարդում է։ Ուրիշ հարց, որ, ի տարբերություն իր նախորդ ստերի, սա բավականին որակյալ մանիպուլյացիա էր, եթե հիշենք, որ խոսքը մի մարդու մասին է, ով խոստանում էր մեկ տարում բյուջեն 30%-ով ավելացնել, 3 օրում բացահայտել մարտի 1-ը, Արցախը դարձնել բանակցությունների մաս, գազն ու լույսն էժանացնել, վերացնել կոռուպցիան ու օլիգարխներին, գտնել, փռել, ծեփել, պատժել և այլն...

Ի՞նչ է եղել ու ի՞նչ կա իրականում։ Ուրեմն՝ 2018 թվականի հունվար-փետրվարին գեներացվել է 198,2 մլրդ դրամի հարկային եկամուտ, բայց բյուջե է մուծվել ընդամենը 144,4 մլրդ դրամի հարկ: Տարբերություն կազմող 54,8 մլրդ-ը կազմում են է՜ն գերավճարները, որ ժամանակին նենգ բռնապետական ռեժիմը քերթում էր գործարարներից: Փաստորեն, 2018 թվականի սկզբից նենգ ռեժիմը որոշում է փակել իր պարտքերը տնտեսվարողների առջև և սեփական գրպանից, փաստացի վարկ վերցնելով, մուծում է պակասող 54,8 մլրդ-ը: Կրկնեմ՝ պիտի մուծվեր 198,2 մլրդ, բայց մուծվել էր 144,4 մլրդ, որ էլ գերավճարներ չմնան:

2019 թվականի հունվար-փետրվարին գերավճարների զապասն արդեն չկար, ու տնտեսվարողները մուծվել էին արդեն այնքան, որքան պարտավոր էին` ըստ իրենց շրջանառության: Ըստ այդմ՝ բյուջե է մուծվել 188,4 մլրդ նախորդ տարվա 144,4 մլրդ-ի փոխարեն: Ու ստացվում է, որ զուտ տեխնիկապես 44 մլրդ ավել փող է մտել բյուջե առաջին երկու ամսում, ինչը որևէ կապ չունի ներկա իշխանության ջանքերի հետ: Ավելին՝ այն փաստը, որ անցած տարվա հունվար-փետրվարին պիտի մուծվեր 198,2 մլրդ, իսկ էս տարվա հունվար-փետրվարին մուծվել է 188,4 մլրդ, նշանակում է, որ դեբիլների ապստամբության առաջամարտիկները շարունակում են միլիարդների վնասներ հասցնել պետությանը: Ահա և սուտասանների բարեխոս Սուտ Նիկոլի հայտարարած հավելյալ ԱՌՆՎԱԶՆ 40 միլիարդի գաղտնիքը:

Ձեզ ասեմ ավելին․ անցած տարվա մարտին, երբ կառավարությունը սկսել էր 2019 թվականի բյուջեի քննարկումը, Կարեն Կարապետյանը փակ քննարկման ժամանակ (լրագրողնե´ր, կարող եք նախկին պաշտոնյաներից հարցնել իմիջիայլոց) պնդեց, որ 2019-ին պիտի հավաքեն 1,5 տրիլիոն դրամ, իսկ 2020-ին՝ 2 տրիլիոն դրամ: Ու եթե 2018-ի տարեսկզբի տնտեսական իներցիան պահպանվեր, այս թվերը շատ իրատեսական կլինեին, բայց Կարապետյանը իրեն բնորոշ կերպով ծրագրերում պաշտոնապես հաստատեց շատ ավելի ցածր թվեր, որ հետո հերոսաբար դրանք գերակատարի: Նա 1,5 տրիլիոնի փոխարեն հաստատեց 1,392 տրիլիոնը, իսկ Սուտ Նիկոլն այդ թիվը թռիչքաձև բարձրացրեց հեղափոխական 1,396 տրիլիոնի: Այսինքն՝ Նիկոլը Կարապետյանի կանխատեսած խայտառակ ցածր թիվը որոշեց գերակատարել թռիչքաձև 0,3%-ով։

Բայց սա դեռ ամենը չէ...

Ինչպես նշեցի, արդեն երկու տարի առաջ հայտնի էր, որ գերավճարների պարտքերը մարելուց հետո 2019-ի հունվար-փետրվարին բյուջե է մտնելու հավելյալ մոտ 40 մլրդ դրամ, իսկ ապրիլին հավելյալ ևս 15-20 մլրդ է մտնելու, քանի որ նոր հարկատեսակ է լինելու` փայաբաժնի հարկը: Այսինքն՝ բյուջեն կատարելու համար Նիկոլից պահանջվում է հավաքել 33 մլրդ ավել փող, քան անցած տարի, այսինքն՝ ընդամենը 3%-ով ավել, քան անցած տարի, մինչդեռ ՀՆԱ-ի աճը պլանավորվում է 5,2%: Այսինքն՝ իր հաստատած թիվը կատարելու համար Նիկոլը պարզապես պիտի չանի մի տիեզերական էշություն:

Ոմանք կհարցնեն` բա եթե տենց հեշտ ա էդ թվերը կատարել, ինչո՞ւ է կառավարությունն անընդհատ աշխատավարձներն ուշացնում ու կենսաթոշակայինի եկամտաբերությունը իջեցրել 3 անգամ, և ինչո՞ւ է ստեղից-ընդեղից փորձում վարկային միջոցներ ներգրավել: Ասեմ․ որովհետև բոլորը շատ լավ հասկանում են, որ չկա էս աշխարհում մի ուժ, որը կկարողանա զսպել Նիկոլին հերթական տիեզերական էշությունն անելուց:

Ըստ ամենայնի՝ էս տարվա առաջին կիսամյակն ամփոփելիս պարզ կլինի, որ Նիկոլն արդեն մոտ մեկ միլիարդ դոլարի վնաս է հասցրել ՀՆԱ-ին ու հարյուրավոր միլիարդ դրամերի վնաս է հասցրել պետական բյուջեին: Ու եթե հիմա Նիկոլի համար սպառնալիք է դառնում Արսեն Թորոսյանի վարկանիշն, ու նա ստիպված ձերբակալում է նրա տեղակալին, ապա մի քանի ամիս անց նույնիսկ իր դեբիլոիդներն ԱԺ-ում կարող ա իրենից բարձր վարկանիշ ունենալ... Ու ո՛չ անցումային արդարադատությունն իրեն կփրկի, ո՛չ «մահափորձները», ոչ էլ Ալիևը...

ՀԳ. Գիտեք՝ ի՞նչ արեք․ բռնեք մի հատ անասուն ցուցակ գրեք, թե ինչքան լավ բաներ են տեղի ունեցել Հայաստանում, որ մարդիկ կարդան ու հասկանան, որ Արթուրը սաղ սուտ է ասում:

Տոնդ շնորհավոր, պրիդուրոկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել