Յուրաքանչյուր բառ և արտահայտություն ունի չափազանց կարևոր նշանակություն, երբ խոսվում է արցախյան հակամարտության մասին։ Օրինակ` կտրականապես չի կարելի այս կամ այն բանավեճի ընթացքում «գրավյալ տարածքներ» արտահայտությունն արտաբերելը։խՑավոք, հաճաակի հանդիպում եմ հայկական սոցցանցերի տիրույթում և հայկական մեդիադաշտում այդպիսի վտանգավոր որակավորումներ, որոնք վերաբերում են ազատագրված տարածքներին։

Հիշեցնեմ մի երկու պրիմիտիվ «նյուանս»։ Փորձելով խեղաթյուրել միջազգային հանրությանը արցախյան հիմնախնդրի պատճառահետևանքային դրույթների մասով, հենց Ադրբեջանն է անում ամեն ինչ, որ ներկայացնի Արցախի Հանրապետության որոշ շրջաններ որպես «գրավված կամ օկուպացված»։ Չգիտես ինչու, այդ արտահայտություններն արդեն տևական ժամանակ ներթափանցել են մեր լեքսիկոն։

Հիշե՛ք մի բան. Արցախի Հանրապետության տարածքում չկա ոչ մի «թիզ հող», որը կարելի է որակավորել որպես «գրավված»։ Ասեմ ավելին՝ հենց Հայաստանը և Արցախն ունեն բոլոր իրավունքները տարածքների օկուպացման համար Ադրբեջանին «պրետենզիա» ներկայացնելու համար։

Պարզապես պետք է դրա մասին հիշել և ուշադիր լինել որակավորումներ տալիս։

ՀԳ. Ես համոզված եմ, որ հետևողական աշխատանքի արդյունքում բոլոր հայկական տարածքները, որոնք օկուպացրել է Ադրբեջանը, վաղ թե ուշ կվերադառնան իրենց իսկական տերերին, այսինքն՝ մեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել