Ցմահ ազատազրկման դատապարտված նարկոբարոն Ջոակին Գուզմանը, որը հայտնի է Էլ Չապո կեղծանվամբ, իր 29-ամյա կնոջ՝ Էմմա Քորոնել Էյսպուրոյի հետ որոշել է զբաղվել հագուստի սեփական ապրանքանիշի թողարկմամբ, հաղորդում է Independent-ը:

New York Daily News-ին տված հարցազրույցում Գուզմանի կինը հայտարարել է, որ նոր ապրանքանիշի հագուստի «մեխը» կլինի Էլ Չապոյի ինքնագիրը:

Նշվում է, որ ապրանքանիշն արդեն ունի իր կայքը, իսկ Էլ Չապոյի փաստաբան Մարիել Քոլոն Միրոն CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ապրանքանիշի առաջին արտադրանքը սպառողին հասանելի կլինի արդեն գալիք ամռանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել