Գիտնականները որոշել են 3 լավագույն ըմպելիքները: Ամենօրյա լավագույն ըմպելիքներն են՝  թեյը, սուրճը և կաթը: Վաշինգտոնի սննդի տեխնոլոգիաների ինստիտուտի մասնագետների այս եզրակացությունները հրապարակվել են Medical Tribune ամսագրում:

Բժիշկներն ընդունել են վերը նշված ըմպելիքների առավել օգտակարությունը, ինչպես՝ սպորտսմենների, այնպես էլ՝ մնացած մարդկանց համար: Հետազոտությունների համաձայն, թեյը, սուրճը և կաթը նպաստում են օրգանիզմի գլխավոր համակարգերի ֆունկցիաների պահպանմանը, իմունիտետի և ֆիզիկական վիճակի ամրացմանը:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ թեյի կանոնավոր օգտագործումը պաշտպանում է Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդություններից:

«Թեյն ամրացնում է իմունիտետը, կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, օգնում է բորբոքումների դեպքում և պաշտպանում է աթերոսկլերոզից և շաքարային դիաբետից»,- եզրակացնում են փորձագետները:

«Կաթն իր բաղադրության մեջ պարունակում է 9 տեսակի սննդարար նյութեր և վիտամիններ, իսկ որպես կալցիումի աղբյուր՝ դրան հավասարը չկա: Բացի դրանից, կաթն օգտակար ածխաջրերի մատակարար է, նպաստում է մկանների աճին և ամրացմանը, ինչպես նաև ավելորդ ճարպերից ձերբազատմանը»,- ընդգծում են նախագծի հեղինակները:

4 բաժակ սուրճի օգտագործումն իջեցնում է քաղցկեղի և Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկը: Սպորտսմենների համար այս ըմպելիքը մագնիումի, կալիումի և քրոմի հոյակապ աղբյուր է: Մասնագետներն առանձնակի նշում են սուրճի այնպիսի առանձնահատկության մասին, ինչպիսին հակաօքսիդանտների բարձր մակարդակն է: Այս ըմպելիքում այն ավելի շատ է, քան թեյում և մրգերի ու բանջարեղենների հյութերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել