ԱՄԷ-ի գեղարվեստական թանգարանի աշխատակիցները, որտեղ պետք է ցուցադրվեր Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը», չգիտեն կտավի գտնվելու վայրը:

Ինչպես հաղորդում է The New York Times-ը, 2018-ի սեպտեմբերին Աբու Դաբիի Լուվրի մասնաճյուղում նկարը ցուցադրելու ծրագրերը չեղարկվել են առանց բացատրության:

Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենտում հրաժարվել են իրավիճակի բացատրությունից: Փարիզյան Լուվրում ևս չեն կարողացել իմանալ «Աշխարհի փրկչի» գտնվելու վայրը:

Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենտը նկարը ձեռք է բերել 2017թ. դեկտեմբերին ռեկորդային՝ $450 մլն-ով: Նշվել է, որ նկարը հասանելի կլինի Աբու Դաբիի Լուվրի այցելուների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել