Operativ.am-ը գրում է.

Սլովակիան պատմության մեջ առաջին անգամ կունենա կին նախագահ։ Մարտի 30-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 45-ամյա փաստաբան և էկոակտիվիստ Զուզանա Չապուտովան կարողացել է ստանալ ընտրողների ձայների 58 տոկոսը։  Ընտրական առաջին փուլն անցկացվել էր մարտի 16-ին։ Գործող նախագահ Անդրեյ Կիսկան ընտրություններին չի մասնակցել։

Չապուտովային հաջորդել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Շարոշ Շեֆչովիչը, նա հավաքել է մոտ 42 տոկոս ձայն։

Ընտրողների մասնակցությունը երկրորդ փուլում եղել է առնվազն 42 տոկոս (առաջին փուլում՝ մոտ 49 տոկոս)։ Դա պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է։

Պետության 5-րդ ղեկավարը լիազորությունները կստանձնի հունիսի 15-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել