168.am-ը գրում է.

Մարտի 31-ին, ժամը 02:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մազի Արեգնադեմ գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի և հարակից անասնագոմի տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 04:47-ին:

Այրվել է տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 8 քմ) և անասնագոմի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 30 քմ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել