Ոսկյա զարդերի արտադրմամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը՝ «Artyom՛s» ոսկերչական տունը, երեկ Խորենացի 24 հասցեում պաշտոնապես վերաբացեց իր խանութ-սրահը: Ընկերությունն իր խանութ-սրահի դռները բացել էր դեռևս 2015 թ.-ին, իսկ այժմ այն կրկին ներկայանում է էլ ավելի լայն սրահով ու յուրահատուկ տեսականիով: Միջոցառմանը ներկա է եղել նաև BlogNews.am-ը: Հայտնի հյուրերին ու երեկոյի հետաքրքիր դրվագներին ծանոթացեք ֆոտոշարքով:

Ոսկուց և թանկարժեք բնական քարերից ստեղծված զարդերի թողարկմամբ հայտնի «Artyom՛s» ընկերությունը, պահպանելով հնագույն ժամանակներից ի վեր եկած ոսկերչական արվեստի ավանդույթները, համադրում է հնի ու նորի ձեռքբերումները՝ ներկայացնելով դրանք իր ֆիրմային դիզայնով թողարկվող ինքնատիպ ոսկերչական նմուշների տեսքով:

_H2A2599 copy_H2A2581 copyԸնկերության գործադիր տնօրեն Արսեն Ռոմյանցը վստահեցնում է՝ խանութ-սրահում ներկայացված սեփական դիզայնի և արտադրության զարդերը պատրաստված են բարձրորակ՝ 585 (14 կարատ) և 750 (18 կարատ) հարգի ոսկուց և զարդարված են միջազգային բարձր որակական չափանիշներին համապատասխանող այնպիսի թանկարժեք քարերով, ինչպիսիք են՝ ադամանդը, զմրուխտը, ռուբինը (սուտակ), տոպազը, օպալը, ամետիստը, տուրմալինը և այլն:

«Խանութ-սրահում ներկայացված զարդերը նախատեսված են տարբեր տարիքի և ոճի կանանց և տղամարդկանց համար: Սրահում ներկայացված տեսականին բազմազան է՝ ամուսնական մատանիներ, տոնական զարդեր՝ թե դասական և թե ժամանակակից ոճի, առօրյայում կրելու համար նախատեսված զարդերի շարք, էքսկլյուզիվ բրոշներ, տղամարդկանց համար նախատեսված տեսականի և այլն»,- նշում է Արսեն Ռոմյանցն ու հավելում, որ ընկերությունն իրականացնում է անհատական պատվերներ ևս՝ արտադրելով էքսկլյուզիվ դիզայնով և մեկ օրինակով պատրաստված զարդեր, որոնք համապատասխում են անգամ ամենաքմահաճ հաճախորդի ճաշակին:

_H2A2644 copy_H2A2620 copy

Միանշանակ, բարձր որակի և ինքնատիպ դիզայնի շնորհիվ է, որ ընկերության հաճախորդների աշխարհագրական դիրքը հատում է Հայաստանի սահմանները՝ հասնելով ԱՄՆ, ՌԴ, Եվրոպա, Մերձավոր Արևելք:

Երեկոյի հյուրերը հնարավորություն ունեին վայելելու ջազ երգչուհի Մարբեյի կատարումներն ու  շփվելու իրական բարձր արվեստի հետ: Միջոցառմանը ներկա հյուրերի թվում էին նաև ռուսական շոու բիզնեսի ամենավառ աստղերից Անաստասիա Զավառատնյուկը և Անֆիսա Չեխովան: Ի դեպ, գեղեցկուհիների համար «Artyom՛s» ընկերությունն անակնկալ նվերներ էր պատրաստել:

_H2A2752 copy_H2A2742 copy

Անաստասիա Զավառատնյուկը Հայաստանում է երկրորդ անգամ, եկել է հատուկ հրավերով՝ մասնակցելու «Artyom՛s» ընկերության վերաբացման պաշտոնական արարողությանը: Հարցին՝ արդյոք դուր եկա՞վ նվերը, որն «Artyom՛s» ընկերությունը պատրաստել էր նրա համար, Անաստասիան պատասխանում է. «Ինչպե՞ս կարող է կինը չհավանել այսպիսի նրբաճաշակ ու շքեղ վզնոցը, ինչպիսին քիչ առաջ ինձ նվիրեց Արտյոմը: Շնորհավորում եմ բոլորին Երևանում այսպիսի խանութի վերաբացման կապակցությամբ: Հրաշալի ձևավորմամբ  ու դիզայնով զարդեր են ներկայացված: Ես շտապում եմ սրահից ընտրել նաև վզնոցիս համապատասխան ականջօղեր»:

_H2A2768 copy_H2A2798 copy

Անֆիսա Չեխովային նույնպես դուր էր եկել նվերը: Անկեղծանում է՝ ադամանդե քարերով ականջօղերը լավագույնն են, ինչ կարող էր ստանալ կինը. «Զարմանալի զգացողություն ունեմ: Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր դեռ մուտքից՝ կարմիր գորգ, ջերմ ընդունելութուն ու ժպտադեմ մարդիկ, չնայած եղանակն անձրևոտ է ու այնքան էլ չի տրամադրում: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում կա այսպիսի ոսկերչական ընկերություն, և որ վարպետները կարողանում են նման  բացառիկ զարդեր պատրաստել: Շրջելով սրահում՝ կարող եմ ասել, որ «Artyom՛s»-ը կարող է շատ լուրջ մրցակից համարվել մի շարք հանրահայտ ոսկերչական ընկերությունների համար»:

_H2A2818 copy_H2A2779 copy

Գրիշա Աղախանյանն էլ է հասցրել շրջել նորաբաց սրահում և ծանոթանալ ցուցադրվող զարդերի տեսականուն: Ասում է՝ իր համար արդեն ընտրություն կատարել է, մնում է կինը՝ Շողերը, կողմնորոշվի՝ ինչ է ուզում. «Շատ գեղեցիկ խաչ եմ հավանել: Ցուցադրված զարդերն իրոք մեկը մյուսից անկրկնելի են: «Artyom՛s»-ի աշխատանքներին նոր չէ, որ ծանոթ եմ: Պարզ երևում է թիմի աշխատանքը: Որակի մասին էլ խոսելն ավելորդ է: Շնորհավորում եմ իմ ընկերոջը՝ Արտյոմին, ու շատ գոհ եմ, որ կա հայկական ոսկյա զարդերի այսպիսի բրենդ»:

«Artyom՛s»-ում կարևորում են ոչ միայն էսթետիկ հաճույքը, այլև շահավետ գնումը: Նրբաճաշակ վարպետների շքեղ ստեղծագործությունները զննելով և ծանոթանալով աշխարհում ոսկերչական արվեստի արդի միտումներին՝ հաճախորդները կբացահայտեն իրենց  համար ոսկու և ադամանդի չխամրող փայլի գաղտնիքը, որին արժանի են իրենք ու իրենց սիրելի մարդիկ:

_H2A2601 copy
_H2A2615 copy_H2A2707 copy_H2A2654 copy_H2A2594 copy_H2A2822 copy_H2A2726 copy_H2A2632 copy_H2A2625 copy_H2A2729 copy_H2A2622 copy_H2A2658 copy_H2A2698 copy_H2A2685 copy_H2A2680 copy_H2A2674 copy_H2A2664 copy_H2A2660 copy_H2A2882 copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել