Անգլիայում 2018 թվականին տրվել է հակադեպրեսանտների 70,9 միլիոն դեղատոմս, ինչի մասին վկայում է Առողջապահության ազգային ծառայության վիճակագրությունը՝ տեղեկացնում է BBC-ն:

Դեպրեսիայի և անհանգստության դեղորայքն սկսել են զգալիորեն հաճախ նշանակել պացիենտներին. 2017 թվականին բժիշկները տվել էին 67,5 միլիոն դեղատոմս:

Վերջին տասը տարում Անգլիայում հակադեպրեսանտների համար տրված դեղատոմսերի ընդհանուր թիվը գրեթե կրկնապատիկ աճել է: Շոտլանդիայում թվերը նույն միտումն են ցույց տալիս: Տասը տարում տրված դեղատոմսերի թվի աճը կազմել է 75 տոկուս, մինչդեռ Ուելսում դեպրեսիայի դեմ նշանակված միջոցների քանակն այդ նույն ժամանակամիջոցում աճել է 2,7 անգամ:

Պրոֆեսոր Սթոուք Լամպարդի խոսքով՝ հակադեպրեսանտների պահանջվածության այդ աճը մասամբ կարելի է բացատրել այն հանգամանքով, որ հասարակությունն սկսել է ավելի շատ մտածել հոգեկան առողջության խնդիրների մասին, և հոգեբանի կոնսուլտացիաները մատչելի են դարձել ավելի մեծ թվով մարդկանց: «Մենք ապրում ենք անհանգիստ ժամանակներում, և «բրեքսիթի» ազդեցությունն ազգի հոգեկանի վրա առայժմ շատ բարդ է գնահատել: Մենք գիտենք, որ քաղաքական և գլոբալ իրադարձությունները կարող են դառնալ մեծ անորոշության պատճառ, որը կարող է մեզ ստիպել անհանգստություն կամ ուժերի անկում զգալ»,- ասում է Վիկի Նեշը Mind բարեգործական կազմակերպությունից, որն աշխատում է հոգեկան խանգարումներից տառապող մարդկանց հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել