Ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը Լաս Վեգասում սխալմամբ ամուսնացել է իր զուգընկերուհու՝ Էրիկա Քոյքի հետ, հաղորդում է Associated Press-ը։

Նշվում է, որ միջադեպից չորս օր անց նա խնդրել է անվավեր ճանաչել ամուսնությունը։

Nicolas Cage

Քեյջի խոսքով՝ ամուսնության պահին ինքը և զուգընկերուհին հարբած են եղել և չեն գիտակցել, թե ինչ են անում։ Նա նաև հավելել է, ոչ տեղյակ չի եղել այն մասին, որ Քոյքն «այլ մարդու հետ ևս հարաբերություններ ունի»։

Այս ամուսնությունը դերասանի համար թվով չորրորդն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել